22.11.2024
ՀՀ տարածքն օկուպացված է, մեր դիրքորոշումը միանշանակ է՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է հետ քաշվի
prev Նախորդ նորություն

Արցախում կարևորում են Մոնթեբելոյի հետ փոխհարաբերությունները. Դավիթ Բաբայան

Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մոնթեբելո քաղաք։


Այցի սկզբում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում նախարարը հարգանքի տուրք է մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին։ Այնուհետև տեղի է ունեցել Դավիթ Բաբայանի և Մոնթեբելոյի քաղաքապետ Քիմբերլի Էն Կոբոս-Քոութորնիի հանդիպումը, որին մասնակցել են նաև քաղաքային իշխանությունների մի խումբ ներկայացուցիչներ։ Քննարկվել են Մոնթեբելո-Արցախ փոխհարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։


Նախարար Բաբայանն ընգծել է, որ Արցախում կարևորում են Մոնթեբելոյի հետ փոխհարաբերությունները՝ այս համատեքստում արժևորելով Ստեփանակերտ-Մոնթեբելո քույր-քաղաքների համաձայնագիրը, որը տարիներ շարունակ կարևոր դերակատարություն է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։


Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։