21.04.2025
 ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն ճանաչում է Ադրբեջանում հանրաքվեի արդյունքները

ԱՄՆ-ն ճանաչում է Ադրբեջանում հանրաքվեի արդյունքները և մտադիր չէ միջամտել հանրապետության ղեկավարի լիազորությունների ժամկետին վերաբերող հարցին՝ հայտարարել է պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները։

Նա այդ կերպ է պատասխանել հարցին այն մասին, թե հանրաքվեում ընդունված նորմերը ԱՄՆ-ում համարո՞ւմ են ժողովրդավարական։

«Մենք չէ, որ պետք է թելադենք, թե ինչպիսին կարող են կամ չեն կարող լինել այդ ժողովրդավարական գործընթացի արդյունքները։ Մենք չենք կարող թելադրել լիազորությունների ժամկետի սահմանափակում»,- հայտարարել է Թոները ճեպազրույցում։

Գերատեսչության ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ն մտադիր է շարունակել աշխատել Ադրբեջանի հետ «ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքի բարելավման համար»։

Սահմանադրությունում փոփոխություններ ու ավելացումներ կատարելու հարցով հանրաքվեն անցկացվել է սեպտեմբերի 26-ին։ Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 69.7 տոկոսը։
ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է Մոսկվայի և Վաշինգթոնի միջեւ Սիրիայի հարցով համաձայնագրի տեքստը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան