25.11.2024
Մամուլի տեսություն. Հայաստանում որոշում են՝ ում նշանակել պաշտպանության նախարար եւ ՀԱՊԿ քարտուղար
prev Նախորդ նորություն

Ուորլիք. ՄԽ-ն կոչ է անում զերծ մնալ գործողություններից, որ բացասաբար են անդրադառնում բանակցային գործընթացի վրա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են ակտիվ աշխատել ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ` հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ: Այս մասին հայտարարել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Ռազմական գործողությունների նվազումը հնարավոր է դարձնում բանակցությունները», - ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ ասել է նա:

Ուորլիքի խոսքով, կողմերը պետք է համատեղ աշխատանք տանեն Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ, այդ թվում` ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման:

«ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ մենք Նյու Յորքում քննարկել ենք հետագա քայլերը, որոնք կարող են ձևավորել բանակցությունների առաջընթացի համար անհրաժեշտ մթնոլորտը, ինչն էլ կարող է բերել կարգավորման», — ասել է նա:

Ուորլիքը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում կայցելեն տարածաշրջան, սակայն ժամկետները դեռ հայտնի չէ:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես կարող են Ադրբեջանում կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կամ Հայաստանին մատակարարած նոր զինատեսաները ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, ամերիկացի համանախագահը նշել է.

«Համանախագահները կոչ են անում զերծ մնալ գործողություններից, որ բացասաբար կարող են անդրադառնալ բանակցային գործընթացի վրա»,- հավելել է նա: