28.11.2024
Գլխավոր դատախազը ԵԽ գործընկերներին ներկայացրեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
prev Նախորդ նորություն

Անկախությունը պայքար է մեր իրավունքների համար, անխոնջ աշխատանք, համազգային կենտրոնացում

Այսօր Հայասանի Հանրապետության անկախության տոնն է։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդես է եկել ուղերձով.

"Խորհրդանշական է, որ այսօրը ՄԱԿ-ի տոնացույցում նշվում է որպես Խաղաղության միջազգային օր, իսկ մեր անկախ պետության խաղաղությունը խաթարված է ադրբեջանական ագրեսիվ հարձակմամբ, որը թիրախավորել է խաղաղ բնակչությանը, կանանց, երեխաներին, ծերերին, հաշմանդամություն ունեցող անձանց, իրենց մասնագիտական աշխատանքը կատարող բժիշկներին ու լրագրողներին։

Մեր 31-ամյա անկախությունը մշտապես եղել է մաքառում խաղաղության համար, պայքար հայրենիքում արժանապատիվ ու անվտանգ ապրելու համար։

Անկախությունը մեր բարձրագույն արժեքն է, այն անձանց իրավունքների, ազատությունների երաշխավորման ու ապահովման մեր գործուն մեխանիզմն է և առհավատչյան։

Անկախությունը պայքար է մեր իրավունքների համար, անխոնջ աշխատանք ու համազգային կենտրոնացում։ Անկախությունը մեր հպարտությունն ու մեր ինքնությունն է՝ կայուն, անվտանգ, ժողովրդավար ու զարգացող պետությունում ապրելու և արարելու մեր անքակտելի իրավունքը։

Շնորհավորում եմ Անկախության տոնի առթիվ":