28.11.2024
Այսօր հրամայական է, որ աշխարհասփյուռ հայությունը համախմբվի Հայրենիքի շուրջ.Գարեգին Երկրորդ
prev Նախորդ նորություն

Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում. Լին Թրեյսի

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ:


«ԱՄՆ դեսպանության և Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա հանդիսավոր ու կարևոր առիթով։ Այս դժվարին պահին ես ցավակցություն եմ հայտնում անցյալ շաբաթվա հարձակումների ընթացքում տեղ գտած մարդկային կորուստների կապակցությամբ։


Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում, և մենք կշարունակենք խաղաղությանն ուղղված ջանքերը համակովկասյան տարածաշրջանում։ Ես ողջունում եմ հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը և իրենց ապագան կերտելու հանձնառությունը»,- նշված է ուղերձում։