23.04.2025
Գնել Սանոսյանը դժգոհ է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի աշխատանքից
prev Նախորդ նորություն

Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Արցախի նախկին նախագահների հետ

«Ստեփանակերտում այսօր հանդիպեցի Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ»: Այս մասին գրառում է կատարել Հայ հասարակական և քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը։


«Օրակարգում մեր հայրենիքին սպառնացող վտանգների, աշխարհաքաղաքական մարտահրավերների, անվտանգության ապահովման, Արցախը հայկական պահելու ու զարգացնելու հարցերն էին:


Ինձ համար շատ կարևոր էր լսել նախագահների կարծիքը, իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ նրանց մոտեցումները:


Մենք համոզված ենք, որ նման մասշտաբի մարտահրավերներին դիմակայելու միակ հնարավորությունը բոլորիս համախմբումն է ու ողջ հայության ներուժի լիարժեք օգտագործումը», - գրել է նա:


 


 

ՀՀ դեսպանն ու Վրաստանի ՊԱԾ ղեկավարն քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան