25.11.2024
Ստանիսլավ Զասն այսօր կժամանի Հայաստան
prev Նախորդ նորություն

Գնել Սանոսյանը դժգոհ է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի աշխատանքից

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օրերս այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ. Նախարարը նախ շրջայց է կատարել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տարածքում, ապա խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հետ։


Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է. «Դժգոհել եմ ծրագրերի իրականացման դանդաղ ընթացքից: Ես չափազանց կարևորում եմ կառույցի աշխատանքը, այն կարևոր դերակատարում ունի, բայց նաև խնդիրներ կան։ Գլխավոր խնդիրներից մեկը մեր առջև դրված ծրագրերը բավական դանդաղ իրականացնելն է։ Տեմպը, արված աշխատանքի ծավալն ինձ չի գոհացնում։ Մի քիչ կամք և հետևողականություն ցուցաբերելու դեպքում խնդիրները կլուծվեն։


Լսել եմ նաև իրենց կողմից իրականացվող ծրագրերի ղեկավարներին, աշխատակիցներին, նրանց բարձրացրած հարցերը։


Վերջում տվել եմ հստակ հանձնարարականներ»: