25.11.2024
Կարեն Կարապետյանը նպատակ չունի ձերբազատվել Հովիկ Աբրահամյանի կադրերից
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ՊՆ-ում խորհրդակցություն՝ Երևանի զորահանդեսից հետո

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Բաքվում խորհրդակցություն է հրավիրել պաշտպանության նախարարության ղեկավարության հետ:

APA գործակալության տեղեկություններով, խորհրդակցության ընթացքում բանակային հրամանատարությանը հանձնարարվել է ուժեղացնել հետախուզական գործունեության բոլոր տեսակները` «թշնամու կողմից վերահսկվող տարածքում նոր թիրախների հայտնաբերման, դրանց կարևորության հստակեցման և ոչնչացման հերթականությունը որոշելու ուղղությամբ»:

Խորհրադկցությունը կայացել է Երևանում անխակության 25-ամյակին նվիրված զորահանդեսից գրեթե անմիջապես հետո: Զորահանդեսին ցուցադրվեցին «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգեր, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Բուկ» ու «C-300» հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաեւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ. սրանք հիմնականում նոր զինատեսակներն են, որոնց մեծ մասը Հայաստան են առաքվել բոլորովին վերջերս: