25.11.2024
Ադրբեջանի ՊՆ-ում խորհրդակցություն՝ Երևանի զորահանդեսից հետո
prev Նախորդ նորություն

Վարչապետ. Վերացնել պրիմիտիվ գողությունը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության այսօրվա նիստում հանձնարարեց վերացնել գողությունը: Խոսքը վերաբերում էր գործողումների ժամանակ ավիատոմսերի գնման գործընթացին և այն խնդրին, որ դրանք հնարավորինս նվազ գնով ձեռք բերվեն:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Գնման գործընթաց կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ու առաջարկները, որ միտված են այդ նպատակին: Ըստ այդմ, ներկայացրեց Հարությունյանը, այսուհետ վերահսկողությունը կիրականացնի հասարակությունը, իսկ ղեկավար մարմինները կներկայացնեն, թե ինչ տոմս է առաջարկել էլեկտրոնային համակարգը:

«Բարդ համակարգ է, թե ինչին է ուղված՝ հասկանալի է: Հանձարարական` բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը: Նա նաև ավելացրեց, որ իրեն պատմել են, թե ինչեր էին անում ավիատոմսերի գնումների ժամանակ. «Եթե այդ ուղեղը այլ բանի համար օգտագործեին՝ ավելի արդյունավետ կաշխատեին»:

Պետական գնումների ոլորտի մասնագետ Արտակ Մանուկյանի կարծիքով ավիատոմսեր գնելու բաց եւ թափանցիկ համակարգի ներդրումն ինքնին դրական երեւույթ է, սակայն խնդիրն ավելի շատ վերհսկողության ու այդ վերահսկողության արդյունքում ի հայտ եկած խնդիրների լուծման կամքի բացակայությունն է:

"Այժմ էլ տեղեկատվությունը բաց է: E-gov.am կայքում ավիտոմսերի գնումների մասին տեղեկությունը դրված է, մենք մինչեւ օրս մատնացույց էինք անում թերություններն ու ռիսկերը, սակայն շատ բան չէր փոխվում: Այսինքն՝ խնդիրը ոչ արդյունավետ վերահսկողությունն է եւ թերությունների շտկման կարողության բացակայությունը: Մինչեւ օրս այդպես է եղել", - ասաց Մանուկյանը՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ օրենքի նախագծի մասին որեւէ բան չի կարող ասել, քանի որ ծանոթ չէ տեքստին: Բայց, կրկնեց, ավիատոմսեր գնելու բաց եւ թափանցիկ համակարգի ներդրումն ինքնին դրական երեւույթ է: