22.04.2025
Առաջին փոփոխությունը գործադիրում. Վահան Մարտիրոսյանը՝ տրանսպորտի և կապի նախարար
prev Նախորդ նորություն

Ալեքսան Հարությունյանն ազատվել է դեսպանի պաշտոնից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Պերուի Հանրապետությունում և Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանն ազատվել է պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ալեքսան Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:

Նշենք, որ համաձայն մամուլի հրապարակումների՝ ՀՀ նախագահը աշխատանքից իբրև թե ազատել է օգնական Սևակ Լալայանին և հենց նրա պաշտոնը պետք է զբաղեցներ Ալեքսան Հարությունյանը: Այս պահի դրությամբ Սևակ Լալայանը դեռ զբաղեցնում է երկրի ղեկավարի օգնականի պաշտոնը:
Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն այցելել են Եռաբլուր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան