14.10.2024
Զատուլին. ԱՄՆ-ը փորձելու է ակտիվացնել հակառուսական տրամադրությունները Թուրքիայում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը հրաժարվել է Սահակաշվիլիին արտահանձնել Վրաստանին

Վրաստանի գլխավոր դատախազությունը ապրիլի 28-ին դիմել է Ադրբեջանին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին ձերբակալելու և արտահանձնելու պահանջով: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի արտահաստիքային խորհրդական համարվող Սահակաշվիլին Բաքու է ժամանել Բաց հասարակությունների 3-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու համար, փոխանցում է Black Sea Press կայքը:

Վրաստանի գլխավոր դատախաղազության հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նատիա Սուխիաշվիլին հայտարարել է, որ իրենց կառույցը նախօրեին դիմել է ադրբեջանական կողմին Միխեիլ Սահալաշվիլիին ձերբակալելու և հայրենիք արտահանձնելու պահանջով: Վրացական կողմը մինչև այժմ չի ստացել Ադրբեջանի պաշտոնական պատասխանը:

2014թ.-ին Վրաստանի դատախազությունը հեռակա կարգով Սահակաշվիլիին մեղադրանք է առաջադրել մի քանի քրեական գործերի շրջանակներում: Նրան մեղադրում են սեփական կարիքների համար մոտ 8.8 միլիոն լարի պետական միջոցները վատնելու, 2007թ.-ի նոյեմբերի 7-ի հանրահավաքը ցրելու ժամանակ պաշտոնական լիազորությունները գերազանցելու, պատգամավոր Վալերի Գերաշվիլիին ծեծելու և Վրաստանի միացյալ բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիին սպանության մեջ՝ 2006թ.-ին:

Սահակաշվիլին լքել է Վրաստանի տարածքը 2013թ.-ի նոյեմբերին, երբ տեղի էր ունենում նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունը և այդ օրվանից չի վերադառնում հայրենիք:

Նախկին նախագահի նկատմամբ ներպետական հետախուզում է հայտարարվել և սկսվել են միջազգային հետախուզում հայտարարելու գործընթացները: Նա հանդիսանում է նախագահ Պյոտր Պորոշենկոյի արտահաստիքային խորհրդականը, ինչպես նաև Ուկրաինայի նախագահին կից բարեփոխումների հանձնաժողովի ղեկավարն է:

Բաքվի արձագանքն իրեն երկար սպասել չտվեց: Խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը հայտարարել է, որ Ադրբեջանը չի արտահանձնելու Սահակաշվիլիին:

Մուսաբեկովի խոսքով, հենց Սահակաշվիլու օրոք իրականացվել են այնպիսի ռազմավարական ծրագրեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Էրզրում գազամուղը, սկսվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը: «Ընդունելով Բաքվում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին՝ Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի մոռանում և չի շրջվում ընկերներից՝ քաղաքական շահերից ելնելով: Դա շատ լավ նշան է ոչ միայն նախկին, այլ նաև օտարերկրյա գործող քաղաքական գործիչների համար», - նշել է Մուսաբեկովը:
Լուկյանով. Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումները չեն համապատասխանում նրա իրական հնարավորություններին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ