3.10.2024
Իրանի ռազմածովային ուժերը կրակ են արձակել և կալանավորել ամերիկյան բեռնատար նավը
prev Նախորդ նորություն

Զատուլին. ԱՄՆ-ը փորձելու է ակտիվացնել հակառուսական տրամադրությունները Թուրքիայում

Մայիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ընդառաջ ԱՄՆ-ը կփորձի թափ հաղորդել Թուրքիայում հակառուսական տրամադրություններին: Այդ մասին АиФ.ru հետ զրույցում նշել է Արտաքին և պաշտպանության քաղաքականության խորհրդի անդամ, ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

Գագաթաժողովը տեղի կունենա մայիսի 13-14-ը թուրքական Անթալիայում: Միջոցառմանը մասնակցելու են դաշինքի անդամ-երկրների արտգործնախարարները:

«Այն փաստը, որ գագաթաժողովը տեղի է ունենում Թուրքիայում շատ նուրբ պահ է: Թուրքիան մինչև վերջերս ներկայանում էր որպես ՆԱՏՕ-ի թույլ օղալ, քանի որ նա փորձում էր սեփական ուղենիշը տանել Ռուսաստանի նկատմամբ: Սակայն Թուրքիան դառնում է ոչ ադեկվատ, երբ խոսքը գնում է պատմական անցյալի, ցեղասպանության մասին: Էրդողանը չի դիմացել աշխարհում այդ թեմայի քննարկումներին և որոշել է արձագանքել, ինչը կարող էր և չանել»,-նշել է Զատուլինը:

Ըստ նրա՝ Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի անցկացումը կարող է օգտագործվել հակառուսական տրամադրություններին թափ հաղորդելու համար: Դա հնարավոր է և դրան պետք է ուշադրություն դարձնել: Զատուլինը նշել է, որ այդ պարագայում Ռուսաստանի համար վնասները կարող են արտահայտվել տնտեսական համագործակցության առումով, հատկապես գազամուղի (Թուրքական հոսք) կառուցման հետ կապված:

Բացի այդ, ըստ Զատուլինի՝ միջոցառման նպատակներից մեկը կարող է արտահայտվել Թուրքիայի կողմից Ուկրաինային ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու մեջ, որպես Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրի: Փորձագետի կարծիքով, գագաթաժողովին շատ քիչ կլինեն նրանք, ովքեր կողմ կարտահայտվեն Ռուսաստանին:

Մինչ այդ, VERELQ-ը հայտնել էր, որ Կրեմլում հույս ունեն, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները կշարունակեն զարգանալ, ինչպես դա եղել է մինչ այդ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությունը ուղղված նախագահ Վլադիմիր Պուտինին, վերջինիս կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու պատճառով:
Ադրբեջանը հրաժարվել է Սահակաշվիլիին արտահանձնել Վրաստանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում