27.04.2024
Երկրաշարժ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք
prev Նախորդ նորություն

Ծանր մարտեր են ընթանում Լաչինի միջանցքի մոտակայքում. Նաիրի Հոխիկյան

Ծանր մարտեր են ընթանում Լաչինի միջանցքի մոտակայքում։ Թշնամին մոտեցել է Եղցահող գյուղին, փորձում է դիրքավորվել նաև ճանապարհին հարակից բարձունքում։ Մարտերը ընթանում են ականանետային կրակով, գործի են դրվել նաև աթս-ներ։ Այս մասին գրում է լրագրող Նաիրի Հոխիկյանը:

"Բերձորում որոշ մարդիկ փորձել են տարհանում անել, բայց տեղի բնակիչները, ինչպես նաև տեղական իշխանությունները և ռուս խաղաղապահները թույլ չեն տվել։

Մարտական գործողությունների հետևանքով կրած հնարավոր վնասների մասին այս պահին կխուսափեմ խոսել՝ թշնամուն ինֆորմացիա չտալու համար։ Ամեն դեպքում մենք լավագույն վիճակում չենք, կարևոր է միասնականություն և համառություն։

Հուսով եմ, զորքերի մոբիլիզացիա կլինի, ռուս խաղաղապահներն էլ կանցնեն իրենց պարտականությունների ամբողջական կատարման",- գրել է նա։

Վիրավորում է ստացել 7 զինծառայող. Արցախի ՊՆ
Հաջորդ նորություն next