23.11.2024
Le Parisien. Աբրահամյանը հրաժարական է ներկայացրել ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման պատճառով
prev Նախորդ նորություն

ՀՀ նախագահն ընդունել է Կառավարության հրաժարականը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը: Երկրի ղեկավարի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրում ասված է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած հրաժարականը` որոշում եմ.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:

Հիշեցնենք, Հովիկ Աբրահամյանը նախօրեին Կառավարության նիստի ավարտին հայտարարեց իր հրաժարականի մասին: Երեկոյան կայացած ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀ նախագահը ներկայացրեց ՀՀ վարչապետի թեկնածուին՝ Կարեն Կարապետյանին: