2.01.2026
Երևանը կարևոր է համարում ռազմագերիների շուտափույթ վերադարձը․ խորհրդակցություններ ԱԳՆ-ում
prev Նախորդ նորություն

Նախկին պատգամավորը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հունիսի 30-ին, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լեւոն Սարգսյանին դատապարտեց 9 տարվա ազատազրկման։


Դատարանը նրան մեղավոր ճանաչեց Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 14 տարի առաջ կատարված ավազակային հարձակումը պատվիրելու եւ կազմակերպելու համար:


Նրա փեսան՝ Սուրեն Ղազարյանը, դատապարտվեց 8 տարվա ազատազրկման։ Դատարանը կալանքի տակ գտնվելու ժամկետը միացրեց իրար եւ վերջնական պատիժ նշանակեց 7 տարի 11 ամիս 26 օր ժամկետով ազատազրկումը։


Հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանը մեղադրվում է մոտ 12 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։


 


 

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր
Հաջորդ նորություն next
 Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ
30.12.2025
Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ