27.11.2024
Արմեն Գրիգորյան - Հիքմեթ Հաջիև հանդիպումը երկու անգամ հետաձգվել է
prev Նախորդ նորություն

Դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի, և՛ Բերձորի բնակիչների համար լուծումներ գտնելու. ԱԽՔ

Բերձորի, Աղավնոյի հետ կապված հարցերը Հայաստանը, նոյեմբերի 9-ից սկսած, քննարկել է Արցախի գործընկերների հետ: Արցախի իշխանություններն այս մասով աշխատանքներ են տանում։ Այս մասին  լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։


Նա վստահեցրեց, որ դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծումներ գտնելու համար՝ նշելով, որ մոտ 1,5 տարի ունենք.


"Արցախի կառավարության հետ կաշխատենք ու լուծումներ կգտնենք", - հավաստիացրեց Արմեն Գրիգորյանը։


ԱԽ քարտուղարը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե հնարավոր խնդիրների մասին չեն խոսել.


"Երբ փորձել ենք առաջ տանել խաղաղության օրակարգը, խոսել ենք հնարավոր խնդիրների մասին։ Այնպես չէ, թե մտածել ենք, որ ամեն ինչ շատ հեշտ է լինելու՝ մենք գիտենք դժվարությունների մասին: Բայց նաև հասկանում ենք՝ որպեսզի կարողանանք մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգություն ապահովել, դրա հնարավոր տարբերակը խաղաղության օրակարգն է։ Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ",- ասաց նա:


Միաժամանակ Գրիգորյանը նկատեց, որ հասկանում են նաև, որ միայն Հայաստանից չէ դա կախված և դա է պատճառը, որ աշխատում են միջազգային բոլոր գործընկերների հետ խաղաղության օրակարգն առաջ տանելու համար: 


Հիշեցնենք, օրերս տված ասուլիսում, անդրադառնալով Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շինարարությանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում, այն տարածքները, որոնք չեն գտնվում ԼՂ ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։


«Լաչինում այսօր մարդիկ ընտանիքներով չեն ապրում։ Ինչ վերաբերվում է Աղավնոյին, Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով միգուցե լուծվեն: 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության մեջ նախատեսվում է, որ երեք տարվա ընթացքում պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ Բերձորի միջանցքի երթուղու փոփոխություն»,- ասել էր նա։