27.11.2024
Եվս $120 մլն. ՀՀ-ն և ԱՄՆ-ն ստորագրեցին համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է 9 հատ կրակված պարկուճ

Հունիսի 29-ին հերթական կրակոցներն են հնչել Երևանում։


Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 07։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Բանավան թաղամասի 11 շենքի այգու մոտ կրակոցի ձայներ են լսվում և ըստ ահազանգողի, հնարավոր է՝ կրակոցներն արձակում են շների վրա։

Ոստիկանները տաք հետքերով պարզում են, որ Ջրվեժ թաղամասի բնակիչ՝ 43-ամյա Էդգար Մ-ն նույն օրը, ժամը 06։30-ի սահմաններում Բանավան 11 շենքի մոտ գտնվող այգում իր մոտ եղած հրացանով կրակոցներ է արձակել։ Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 9 հատ կրակված պարկուճ: Ավելի ուշ խուլիգանություն կատարելու կասկածանքով հայտնաբերված Էդգար Մ-ն բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Հրացանը հայտնաբերվել է։