26.11.2024
Ընդդիմադիրներին լավ հանգիստ եմ մաղթում քաղաքական գերեզմանոցում. Ալեն Սիմոնյան
prev Նախորդ նորություն

Գրիգորյանն ու Գորդեևը քննարկել են հայ-ռուսական երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությանը:


ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում էին ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Մաքսիմ Ուվայդովը, ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ալեքսեյ Բեզպրոզվաննիխը և «Ռուսաստանի որակի համակարգ»-ի ղեկավար Մաքսիմ Պրոտասովը։ Հանդիպմանը ներկա էին նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է համագործակցությունը գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև տվյալ ոլորտներում մասնագետների փորձի փոխանակումն ու գիտական ներուժի լիարժեք իրացումը հնարավոր համատեղ կոոպերացիոն նախագծերի շրջանակներում:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գինեգործության ոլորտում համագործակցության և ԵԱՏՄ տարածքում օրգանական գյուղատնտեսական արտադրության խրախուսման հարցերին: