22.11.2024
Խնդիրները հասկանալու և նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու այց. Վրաստանի վարչապետը Հայաստանում
prev Նախորդ նորություն

Կարեն Կարապետյանը՝ ազգային համաձայնության կառավարության ղեկավա՞ր

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը մամուլում վերջին օրերին շրջանառվող տեղեկատվական արտահոսքերի շնորհիվ անակնկալ չդարձավ: Դեռևս օգոստոսի սկզբին նոր կառավարություն ձևավորելու մասին հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով նշել էր, որ աշնանը ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն:

Մամուլում այս պահին ակտիվորեն քննարկվում են Հովիկ Աբրահամյանին փոխարինողի մասին լուրերը: Կառավարությանը մոտ կանգնած աղբյուները նշում են, որ Աբրահամյանին կփոխարինի Երևանի նախկին քաղաքապետ, այս պահին «Газпром межрегионгаз» ԲԲԸ-ի զարգացման և ռազմավարության գծով փոխտնօրեն Կարեն Կարապետյանը: Նախկինում նա «ԱրմՌոսգազպրոմի» գլխավոր տնօրենն էր: Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում քննարկվում էր դեռևս 2014 թվականին, երբ հրաժարական տվեց Տիգրան Սարգսյանը:

Կարեն Կարապետյանն ունի արդյունավետ մենեջերի համբավ: Նրա ոչ երկարատև աշխատանքը քաղաքապետի պաշտոնում աչքի է ընկել կարևոր բարեփոխումներով, մասնավորապես քաղաքի կենտրոնն ազատվեց առևտրային մանր կրպակներից: Սակայն իր բոլոր բիզնես նախագծերը նա այդպես էլ չկարողացավ կյանքի կոչել, քանի որ տաս ամիս անց հրաժարական տվեց:

Իհարկե, Կարապետյանի վարչապետության մասին տեղեկատվական արտահոսքերը կարող են և չհաստատվել: Սպասվում է, որ Աբրահամյանին փոխարինողի անունը Սերժ Սարգսյանը կհայտարարի այսօր երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստում: Եթե Կարապետյանի թեկնածությունը հաստատվի, ապա կառավարությունում արմատական փոփոխություններ են սպասվում:Կարապետյանը համարվում է մի ֆիգուր, ով թաթախված չէ ներհայաստանյան ներքին քաղաքական խաղերի մեջ: Նրա դրական փորձը բիզնես ոլորտում և լավ կապերը գուցեև կարող են թույլ տալ Կարապետյանին լուծել հայկական հայկական տնտեսության առջև ծառացած խնդիրները:

Պատրաստեց Աշոտ Սաֆարյանը