Ընդդիմադիրները փակել են Երևանի մետրոպոլիտենը
Մայիսի 23-ի առավոտյան "Դիմադրության" ընդդիմադիր շարժման անդամները, պահանջելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, վերսկսեցին բողոքի ցույցերը Երևանում։
Երեւանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում ակտիվիստները պահել են գնացքի դռները՝ թույլ չտալով գնացքի շարժը, հակակառավարական կարգախոսներ են վանկարկել։
Դեպքի վայր ժամանած ոստիկանության հատուկ ջոկատայինները սկսել են բերման ենթարկել ակտիվիստներին։
Ներկայումս վերսկսվել է ստորգետնյա տրանսպորտի աշխատանքը։
VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում ապրիլի 25-ից տեղի են ունենում ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքի, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) եւ Արթուր Վանեցյանի "Պատիվ ունեմ" խորհրդարանական դաշինքի կողմնակիցները:
Դրա պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հայկական կողմի "նշաձողի իջեցման" հնարավորության մասին։
Ակտիվիստները ցերեկը փակում են փողոցները, պիկետներ կազմակերպում մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ երեկոյան երթեր են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներով։ Ընդդիմությունը վրաններ է տեղադրել Երևանի կենտրոնում։