21.04.2025
Այս պահին Երևանում մի քանի տասնյակ փողոցներ են փակ. Իշխան Սաղաթելյան
prev Նախորդ նորություն

Քաղաքը կաթվածահար չէ, պետական ​​հիմնարկների շրջափակված շենքեր չկան. փոխոստիկանապետ

Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հերքել է ընդդիմության պնդումները։ «Քաղաքը կաթվածահար չէ, պետական ​​հիմնարկների շրջափակված շենքեր չկան, բոլորն աշխատում են սովորական ռեժիմով»,- ասաց նա՝ այսօր՝ մայիսի 18-ին, ելույթ ունենալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում։


Նրա խոսքով, ոստիկանությունը հստակ կատարում է իր առջեւ դրված խնդիրները: «Հպարտությամբ ուզում եմ արձանագրել, որ ոստիկանության բոլոր գործողությունները... մեծ մասը կատարվել են օրենքի շրջանակներում»,- հավելեց Ֆիդանյանը։ Նա կտրականապես հերքեց ընդդիմության պնդումները, թե ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում:


«Չնայած նրան, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչպես իրենք են անվանում, շարունակվում են արդեն 20 օր, ոստիկանությունն այս ամբողջ ընթացքում հատուկ միջոցներ չի կիրառել։ Միայն մեկ բացառությամբ, և նույնիսկ այս դեպքում, միայն վահաններ են կիրառվել պաշտպանության համար»,- ասաց Ֆիդանյանը։


 


 


 

ՊՆ-ն հերքում է հայկական կողմից գնդակոծության մասին Ադրբեջանի հայտարարությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան