Կրեմլը վրդովված է «ռուսական աշխարհի» մասին Լեհաստանի վարչապետի խոսքերից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վրդովեցուցիչ հայտարարություն է անվանել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկու հայտարարությունները «ռուսական աշխարհի» մասին, փոխանցում է Interfax-ը։
"Դա ռուսների հանդեպ այն ատելության քվինտեսենցիան է, որը, հավանաբար, մետաստազների նման վարակել է ինչպես Լեհական ողջ քաղաքականությունը, լեհական ղեկավարությունը, այնպես էլ, ըստ էության, Լեհական հասարակությունը շատ առումներով, ցավոք։ Դա վրդովեցուցիչ հայտարարություն է, մերկապարանոց և անընդունելի", - ուրբաթ լրագրողներին ասել է Պեսկովը։
Այսպիս նա արձագանքեց լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանելու Մորավիեցկիի հայտարարությունը, ով «ռուսական աշխարհի» գաղափարախոսությունն անվանեց «քաղցկեղային ուռուցք», որը սպառնում է ողջ Եվրոպային և հայտարարեց այն «ամբողջովին արմատախիլ անելու» անհրաժեշտության մասին։