Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ, անշուշտ, սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը. Պեսկով

ՆԱՏՕ-ի ընդլայնումն ու Ռուսաստանի Դաշնության սահմաններին մոտենալը Եվրասիական մայրցամաքն ավելի կայուն և անվտանգ չի դարձնում, Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ, անշուշտ, սպառնում է Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։


«Մենք բազմիցս ասել ենք, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը և դաշինքի ռազմական ենթակառուցվածքի մոտեցումը մեր սահմաններին ավելի կայուն և անվտանգ չեն դարձնում աշխարհը և ամենակարևորը՝ մեր Եվրասիական մայրցամաքը: Դա միանշանակ է», - ասաց նա լրագրողներին:


Ճշտող հարցին, թե արդյոք Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ վտանգ է Ռուսաստանի Դաշնության համար, Պեսկովը պատասխանել է. «Անկասկած»:


Այն հարցին, թե արդյոք հատուկ գործողության մեկնարկի ժամանակ դիտարկվել են այնպիսի ռիսկեր, որ հարեւան երկրները կարող են ՆԱՏՕ-ին անդամակցել որպես արձագանք, Պեսկովն ասել է, որ «միշտ քննարկվում եւ վերլուծվում են ամենատարբեր տարբերակներ»:


Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահ և վարչապետ Սաուլի Նիինիստեն և Սաննա Մարինը համատեղ հայտարարության մեջ նշել էին, որ Ֆինլանդիան պետք է անհապաղ դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Նրանց կարծիքով՝ դաշինքին անդամակցությունը կամրապնդի Ֆինլանդիայի անվտանգությունը։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...