1.11.2024
Ոչ ոք չի կարող ազդել ուսանողների քաղաքացիական դիրքորոշման արտահայտման վրա. հայտարարություն
prev Նախորդ նորություն

ԱԻ նախարարը և ՀԿԵ գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ աշխատանքի նոր ուղղությունները

Այսօր՝ մայիսի 11-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։ Հանդիպմանը ներկա էր նաև «ՀԿԵ» ՓԲԸ առաջին բաժնի պետ Կարեն Բարսեղյանը։ Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:


Նախարար Փամբուխչյանը կարևորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ ԱԻՆ համագործակցությունը և ընդգծել, որ կողմերի կուտակած փորձն ու գիտելիքները հետագա համատեղ աշխատանքների արդյունավետության կարևոր ցուցիչ կարող են հանդիսանալ։


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ աշխատանքների նոր ուղղությունները՝ ինչպես գործնական, այնպես էլ կրթական մակարդակներում։


Ալեքսեյ Մելնիկովը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ պատրաստակամ են աջակցել համագործակցության բոլոր ուղղություններով։


ԱԻ նախարարության հետ սերտ համագործակցության, ինչպես նաև ջանքերի մեկտեղման համար` նախարար Փամբուխչյանը «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով է պարգևատրել Ալեքսեյ Մելնիկովին, պատվոգրով՝ Կարեն Բարսեղյանին։

ՀՀ իշխանությունները շարունակում են աշխատել կապիտուլյացիոն ռեժիմում. Ռուբեն Մելքոնյան
Հաջորդ նորություն next
 ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը
01.11.2024
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը