3.02.2025
Փաշինյանը հոլանդացի գործարարներին ներկայացրել ներդրումների իրականացման հնարավորությունները
prev Նախորդ նորություն

Ոչ ոք չի կարող ազդել ուսանողների քաղաքացիական դիրքորոշման արտահայտման վրա. հայտարարություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները, ինչպես երկրի ցանկացած քաղաքացի, ունեն իրենց կամքն ազատորեն արտահայտելու սահմանադրական իրավունք, և ոչ ոք, թե՛ բուհի ներսում, թե՛ դրանից դուրս, չի կարող ազդել իրենց քաղաքացիական դիրքորոշման արտահայտման վրա, այդ թվում՝ երթերին, ցույցերին, հանրահավաքներին նրանց մասնակցության իրավունքին, որը երաշխավորված է «Հավաքների ազատության մասին» օրենքով։


Այս մասին ասվում է ՀԱԱՀ Ուսանողական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։


Ընդգծվում է, որ համալսարանականները ոչ մի դեպքում չեն ծառայելու քաղաքական որեւէ ուժի շահերին։


Հայտարարությունում ասվում է. «Երեկ՝ մայիսի 10-ին հայաստանյան որոշ լրատվամիջոցներ ու սոցցանցերի որոշ օգտատերեր լուր էին տարածել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին գումարի դիմաց ընդդիմության ցույցերին ներգրավելու փորձի վերաբերյալ։


Ագրարային համալսարանի Ուսանողական խորհուրդը վճռականորեն կանխել է վերոնշյալ անխոհեմ եւ իմաստազուրկ փորձը եւ համալսարանի ուսանողության անունից հայտարարում է․


Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները, ինչպես Հայաստանի Հանրապետության որեւէ քաղաքացի, ունեն ազատ կամարտահայտության սահմանադրական իրավունք, եւ որեւէ մեկը, ոչ համալսարանում եւ ոչ էլ համալսարանից դուրս, չի կարող ազդել քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու, այդ թվում՝ Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքով երաշխավորված՝ երթերի, ցույցերի, հանրահավաքների մասնակցելու նրանց իրավունքի եւ ազատության վրա։


Պաշտոնապես եւ ամենայն պատասխանատվությամբ արձանագրում ենք, որ Ագրարային համալսարանը ապաքաղաքական բուհ է, եւ մենք որեւէ պարագայում երբեւէ չենք սպասարկելու որեւէ քաղաքական ուժի շահերը։ Ագրարային համալսարանը պետական բուհ է, որը սպասարկում է Հայաստանի պետության եւ քաղաքացիների կրթական, գիտական, տնտեսական եւ ազգային շահերը։


Այս կամ այն քաղաքական ուժի, խմբի կամ խմբակի շահերի իրացման նպատակով Ագրարային համալսարանի ուսանողներին «հավաքագրելու» ամեն մի հետագա փորձ դատապարտված է ձախողման, ինչպես եղավ վերոնշյալ դեպքում։


ՀԱԱՀ Ուսանողական խորհուրդը քաղաքական տարբեր ճամբարների անունից հանդես եկող գործիչներին ու համակիրներին, լրագրողական համայնքին եւ շահակիցների լայն հանրությանը հրավիրում է համագործակցության մի բուհի հետ, որ վերջին տարիներին որակական թռիչք է կատարել ագրոտեխնոլոգիական կրթության գերազանցության տարածաշրջանային կենտրոն դառնալու ճանապարհին։


Մեր երիտասարդական ավյունն ու թանկ ժամանակը եկեք օգտագործենք ուսման, աշխատանքի, գիտության զարգացման ու Հայրենիքի հզորացման համար»։

ԱԻ նախարարը և ՀԿԵ գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ աշխատանքի նոր ուղղությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` tert.am
30.01.2025
Կառավարության շենքի մոտ բողոքի ցույցը վերածվել է բախումների և բերման ենթարկումների