3.02.2025
Ստեփանակերտի կենտրոնում կրակոցների գործով ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
prev Նախորդ նորություն

Հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի. Առողջապահության նախարարություն

Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը` գործող սահմանափակումները մեղմացվել են: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:


"Մասնավորապես, մայիսի 12-ից ուժը կորցրած կճանաչվի հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և մարզասրահ, գրադարաններ և թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության կամ արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության սերտիֆիկատի կամ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի ներկայացման պահանջը", - ասված է հայտարարության մեջ:



Նշենք, որ մայիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք: Վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսից մահացել է 1 մարդ։


 

Երևանում մեկնարկել է «Դիմադրության» շարժման ավտոերթը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` tert.am
30.01.2025
Կառավարության շենքի մոտ բողոքի ցույցը վերածվել է բախումների և բերման ենթարկումների