3.02.2025
Դասախոսների կրճատումներ և հաստիքների վերացում չի նախատեսվում. ԵՊՀ
prev Նախորդ նորություն

Ստեփանակերտի կենտրոնում կրակոցների գործով ձերբակալվել է Սամվել Կարապետյանը

Մայիսի 10-ին ժամը 19:00-ի սահմաններում Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան, տեղեկացնում է Արցախի դատախազությունը։


«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով»,- ասված է հաղորդագրությունում։


Դատախազությունից հայտնում են, որ ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն:


ԶԼՄ-ները հայտնում են, որ ձերբակալվածը Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն է (Օգանովսկի)։

Հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի. Առողջապահության նախարարություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` tert.am
30.01.2025
Կառավարության շենքի մոտ բողոքի ցույցը վերածվել է բախումների և բերման ենթարկումների