24.11.2024
Արցախում ռուսական մշակութային տներ են հիմնվելու
prev Նախորդ նորություն

Ղրիմի մշտական ​​ներկայացուցիչ. Ուկրաինայի հարավը կարող է միացվել Ռուսաստանին

Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Ղրիմի մշտական ​​ներկայացուցիչ, Ղրիմի կառավարության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը հայտարարել է Ուկրաինայի հարավային շրջանների Ռուսաստանին հնարավոր միանալու մասին։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը։


«Սա, ինչպես մենք գնահատում ենք տարածաշրջանի բնակիչների հետ մեր շփումից, հենց ժողովրդի կամքն է»,- ասել է Մուրադովը։


Նրա խոսքով՝ այս շրջաններում ձեւավորվում են ռազմաքաղաքացիական վարչակազմեր, հեռարձակում են ռուսական հեռուստաալիքները, առեւտուր է իրականացվում, այդ թվում՝ ռուբլով։


«Կոմերսանտ»-ը նշում է, որ ավելի վաղ Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել էր Ուկրաինայի հարավային շրջանների Ռուսաստանին միայն որպես անկախ սուբյեկտների հնարավոր միանալու մասին։ Նրա խոսքով՝ այդ տարածքների միավորումը Ղրիմի հետ աննպատակահարմար է։