Երևանում առանձնակի դաժանությամբ սպանվել է նախկին ոստիկանապետի դուստրը
Մայիսի 5-ին, ժամը 01։50-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի շենքերից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստկիկաններն ու քննիչները նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 35-ամյա Տաթևիկ Ա-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ պարանոցի և դեմքի շրջանում կան բռնության հետքեր։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ստեղծվել քննական խումբ։
Իրավապահները Տաթևիկ Ա-ին սպանելու կասկածանքով որոնում են նրա ամուսնուն՝ Արարատի մարզի բնակիչ՝ 31-մյա Նարեկ Սարգսյանին։ Ոստիկանները տաք հետքերով պարզում են, թե սպանությունը կատարելուց հետո որ հնարավոր վայրերում կարող է լինի Ն. Սարգսյանը, այնուհետև ճշտելով գտնվելու հասցեն՝ կատարում են բացատրական աշխատանքներ, որի արդյունքում նա ներկայանում է ոստիկանության Արտաշատի բաժին։
Շամշյանի տեղեկություններով՝ սպանված Տաթևիկ Ա-ն հանրապետության նախկին մարզային վարչություններից մեկի և Երևանի ոստիկանության մի քանի բաժինների նախկին պետերից մեկի դուստրն էր։