Մեր պայքարը կավարտվի Փաշինյանի հեռացումով. Սաղաթելյան
Ընդդիմության պայքարը կավարտվի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռանացումով:
Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, երթի ժամանակ լրագրողներին ասաց «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով, գործող իշխանության հետ ընդդիմությունը քննարկելու միայն մեկ հարց ունի՝ առանց ցնցումների նրանց հեռանալը։ «Ուրիշ բանի մասին չենք խոսի»,- վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում ապրիլի 25-ից տեղի են ունենում ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքի, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) և Արթուր Վանեցյանի "Պատիվ ունեմ" խորհրդարանական դաշինքի կողմնակիցները:
Դրա պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պահանջների "նշաձողի իջեցման" հնարավորության մասին։
Ակտիվիստները ցերեկը փակում են փողոցները, պիկետներ կազմակերպում մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ երեկոյան երթեր են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներով ։
Մայիսի 1-ից ընդդիմությունը հայտարարեց անհնազանդության ակցիաների մասին։ Վրաններ են տեղադրվել Երևանի կենտրոնում։