27.11.2024
Երևանում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադիր են զավթել ԱԺ շենքը. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Այս պահի դրությամբ բերման է ենթարկվել 40 անձ. Ոստիկանություն

Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։


ՀՀ ոստիկանությունը այս պահի դրությամբ բերման է ենթարկել 40 անձի, հայտնում են Ոստիկանության լրատվության վարչությունից։


Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):