27.11.2024
Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը ծածկված է կարգախոսներով
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի կառավարությանը. Անդրեա Վիկտորին

ՀՀ ֆինանսերի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ մայիսի 4-ին, հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակվության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը: Այդ մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:


Տիգրան Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է ԵՄ գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև ներկայացրել է ՀՀ-ում մակրոտնտեսական ներկա իրավիճակը և անդրադարձել տարածաշրջանային զարգացումների համատեքստում հնարավոր ռիսկերին և ազդեցություններին ՀՀ տնտեսության վրա:


Դեսպան Վիկտորինն ընդգծել է, որ ԵՄ-ն մշտապես կիսում է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և պատրաստ է շարունակել աջակցության տրամադրումը ՀՀ կառավարությանն ու ներկայացրել է ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ մանրամասներ: Տիկին Վիկտորինն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ-ԵՄ համագործակցության ամրապնդմանն ու փոխգործակցության շրջանակի ընդլայնմանն ուղղված՝ Կառավարության ջանքերի համար:


Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են առանցքային այնպիսի հարցերի, ինչպիսիք են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, իրականացվող ոլորտային բարեփոխումների բովանդակությունն ու նպատակները: