28.11.2024
Կրթության զարգացումը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն. վարչապետ
prev Նախորդ նորություն

ԱԽ քարտուղարը Լոնդոնում ներկայացրել է անվտանգային իրադրությունը Հարավային Կովկասում

Ապրիլի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Լոնդոն այցի շրջանակներում հանդիպել է Միացյալ Թագավորություն-Հայաստանի Հանրապետություն բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընի և բարեկամական խմբի՝ տարբեր խմբակցություններ ներկայացնող անդամների հետ:

ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել անվտանգային իրադրությունը Հարավային Կովկասում և Հայաստանի դիվանագիտական ջանքերը տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ։

Երկուստեք ընդգծվել է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման կարևորությունը Հայաստանի համար, ինչպես նաև այդ գործընթացին աջակցելու հնարավորությունները: