27.11.2024
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքը փոփոխվելու է
prev Նախորդ նորություն

Պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն. "5165" շարժում

Համախմբման անդամներն ապրիլի 25-ին Համալսարանական պուրակում հանրային քննարկում անցկացրին Հայաստանի և Արցախի առաջ ծառացած խնդիրների, իշխանությունների վարած կործանարար քաղաքականության մասին։

Մենուա Սողոմոնյանը, Արսեն Գրիգորյանը, Ավետիք Չալաբյանը և էդգար Ղազարյանը իրենց ելույթներից հետո լսեցին ներկաների կարծիքները, պատասխանեցին բարձրացված հարցերին:

Հանրային քննարկումները կրելու են շարունակական բնույթ. ապրիլի 26-ին` 19։30-ին, Կոմիտասի Պրագայի այգում տեղի կունենա հանրային քննարկում Հայաստանի և Արցախի առաջ ծառացած խնդիրների, իշխանությունների վարած կործանարար քաղաքականության մասին։