27.11.2024
Ոստիկանները փորձում են անօրեն մուտք գործել ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոն
prev Նախորդ նորություն

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքը փոփոխվելու է

Կառավարությունն առաջարկել է փոփոխություններ կատարել «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում, որոնց ընդունումը պայմանավորված է գործնականում ծագած մի շարք խնդիրների կարգավորմամբ։


Առաջարկվում է, մասնավորապես, հիվանդության արձակուրդի աշխատանքային օրերի հաշվարկը և ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարացումը չկապել հաշմանդամության խմբի որոշման կամ խմբի վերանայման հետ, քանի որ կարող են լինել դեպքեր, երբ անձը հաշմանդամ է և անկախ այն հանգամանքից, որ անձը մնում է հաշմանդամ, ժամանակավոր անաշխատունակության մասին տեղեկագիրը հաշմանդամ ճանաչվելուց հետո չի երկարաձգվում։


Օրակարգի վերաբերյալ հիմնավորված և հանգամանալից ելույթ ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։


Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։


Համազեկուցող, հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո նախագծում էական փոփոխություններ չեն կատարվել։


Օրինագծի վերաբերյալ պատգամավորները դրական կարծիք են հայտնել։


Հարցը քննարկվել է ապրիլի 26-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական ​​հանձնաժողովի նիստում։