27.11.2024
ՀՀ նախագահն ու դեսպանը բարձր են գնահատել հայ-բրազիլական երկկողմ հարաբերությունները
prev Նախորդ նորություն

Ամեն ինչ օրինական է. նախկինում ցույց ցրող Լևոն Երանոսյանը միացել է փողոց փակելու ակցիային

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակտիվիստները շարունակում են փակել Երևանի փողոցները:


Քիչ առաջ նրանք փակել էին Կիևյան կամուրջը, սակայն իրավապահներին հաջողվեց ցրել երիտասարդներին ու երթևեկությունը վերականգնել: Բացի այդ, ինչպես և նախօրեին, այնպես էլ այսօր ևս ցուցարարները փակել են Կոմիտաս պողոտան: Նրանք վանկարկում են «առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան», «Առանց թուրքի Հայաստան», նման գրվածքներով պաստառներ պահում ձեռքներին: 



Կոմիտաս-Վաղարշյան խաչմերումում փողոց փակելու ակցիային ներկա էր նաև ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, ով հայտարարեց, որ ակտիվիստներն "ամեն ինչ ճիշտ են անում, ամեն ինչ օրինական է": 


«Ես միացած եմ առաջին օրվանից»,- նշեց նա ճշտող հարցին, թե արդյոք պատրաստվում է միանալ:


VERELQ-ը հիշեցնում է, որ հիմնական ակցիան այսօր տեղի կունենա երեկոյան ժամը 19.30-ին Կայարանում՝ Սասունցի Դավթի արձանի մոտից կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։


Այս պահին Կոմիտասի պողոտան գերծանրաբեռնված է, երթևեկությունը կաթվածահար: