27.11.2024
Դավիթ Բաբայանը հանդիպել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հետ
prev Նախորդ նորություն

ՀՀ նախագահն ու դեսպանը բարձր են գնահատել հայ-բրազիլական երկկողմ հարաբերությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:


Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև փոխգործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերի համար:


Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-բրազիլական երկկողմ հարաբերությունները՝ կարևորելով հայ համայնքի դերը այդ կապերի ամրապնդման գործում:


Դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը նշել է, որ Հայաստանից հեռանում է լավագույն տպավորություններով:


Հանրապետության նախագահը դեսպանին հաջողություն է մաղթել հետագա գործունեության ընթացքում։