26.11.2024
Խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի. Արմեն Գևորգյան
prev Նախորդ նորություն

Սա ամենահայկական ու կյանքի պայքար է, որ ավարտին ենք հասցնելու. Բաբայան

Հայտնվել են մարդիկ, որոնք հռետորական հարց են հնչեցենում, թե ի՞նչ տարբերություն, 2018-ին էլ էին նույն ճանապարհով իշխանափոխություն անում: Այս մասին գրում է Արթուր Վանեցյանի աջակից Արսեն Բաբայանն ու շարունակում.

"Թեև հռետորական հարցերը պատասխաններ չեն ենթադրում, բակց երկու կարևոր տարբերությն մասին ուզում եմ խոսել.

1) 2018-ին իշխանափոխություն էին անում, որ կործանեն մեր հայրենիքը, 2022-ին իշխանափոխություն ենք անում, որ կանխենք կործանումը, պահպանենք ու շենացնենք մեր հայրենիքը:

2) 2018-ին թուրքական պատվերով իշխանափոխություն արեցին, 2022-ին հայերն իրենց հոգու պարտքի կատարմամբ կհեռացնեն 2018-ի պատվերը կատարողներին:

Սա ամենահայկական ու կյանքի պայքար է, որ ավարտին ենք հասցնելու:

#ԱրիՀրապարակ, ուշանալու իրավունք չունենք",- գրել է նա: