19.04.2025
ՊՆ-ն հայտնում է հայ ժամեկտային զինծառայողի գերեվարման մասին
prev Նախորդ նորություն

Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան. Սաղաթելյան

Սիրելի հայրենակիցներ, մենք հայտարարել ենք, որ զանգն արդեն հնչել է, եկել է գործելու ժամանակը։ Տեղեկացնում եմ, որ առավոտյան 11։00-ին, Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

"Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Մի քանի օր անց մենք տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում։

Իսկ մինչ այդ մենք Երևանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր։ Առաջին երթը կմեկնարկենք այսօր՝ ժամը 18։30-ին՝ Կոմիտասի պողոտայի Սբ. Խաչ եկեղեցու մոտ։

Ի գործ, սիրելիներ",- գրել է Սաղաթելյանը: 


 


 


 

Ի բարօրություն բարեկամ ֆրանսիացի ժողովրդի. Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար