24.11.2024
Վահագն Խաչատուրյանն ու Նարեկ Մկրտչյանը քննարկել են նախարարության ծրագրերը
prev Նախորդ նորություն

Հայաստանում երրորդ օրն անընդմեջ COVID-19-ից մահվան դեպքեր չեն գրանցվել

Հայաստանում ապրիլի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 6 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 805-ի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:


Վերջին մեկ օրում կատարվել է 3287 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3 026 628 է:


Փաստացի այս պահին բուժվում է 1984 պացիենտ, նվազել է 8-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 410 517 անձ` վերջին մեկ օրում 14 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել. մահացածների թիվը 8622 է: