24.11.2024
Հայաստանում երրորդ օրն անընդմեջ COVID-19-ից մահվան դեպքեր չեն գրանցվել
prev Նախորդ նորություն

«Ռոսիա» ավիաընկերությունը կսկսի ուղիղ չվերթներ իրականացնել Մոսկվայից Երևան

«Ռոսիա» ավիաընկերությունը (Աերոֆլոտ խումբ) կսկսի կանոնավոր ուղիղ չվերթներ իրականացնել Մոսկվայից Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան։ Թռիչքները կիրականացվեն մայրաքաղաքի Շերեմետևո օդանավակայանից ամենօրյա ռեժիմով և կփոխարինեն «Աերոֆլոտ»-ի թռիչքներն այս ուղղությամբ։


Ավիափոխադրողը թռիչքներն իրականացնելու է Մոսկվա-Երևան-Մոսկվա երթուղով ռուսական արտադրության ժամանակակից և հարմարավետ Superjet 100 ինքնաթիռներով, որոնք ներկայացված են երկու դասով։ Ինքնաթիռում նստատեղերի ընդհանուր թիվը 87 է, որից 12-ը՝ բիզնես, 75-ը՝ էկոնոմ դասի։ 


«Ռոսիա»-ն նաև ամենօրյա կանոնավոր ուղիղ չվերթներ է իրականացնում Սոչիից դեպի Երևան։ Դրանք Սոչիից արտասահմանյան ավիափոխադրողի նոր լայնածավալ թռիչքների ծրագրի մի մասն են ներքին Superjet 100 ինքնաթիռով: