7.05.2024
Վահրամ Դումանյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
prev Նախորդ նորություն

Արցախի հանդեպ պետք է կիրառվի ՄԱԿ-ի «պաշտպանելու պարտավորության» սկզբունքը. հայտրարություն

Հայաստանյան քաղհասարակության ավելի քան մեկ տասնյակ գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ՀՀ ղեկավարությունից պահանջում են առաջնահերթության կարգով, անմիջապես դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ Ադրբեջանի սպառնալիքի և ագրեսիայի դեպքերով ապահովելու միջազգային պաշտպանության ու անվտանգության երաշխիքներ, իսկ ագրեսիան չվերացնելու դեպքում՝ կիրառելու սանկցիաներ:


Հայտարարությունում ասվում է. «2022թ. ապրիլի 13-ին ՀՀ վարչապետը ՀՀ Ազգային ժողովում հանդես եկավ ելույթով, որում անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորին արագ խաղաղության պայմանագիր կնքելուն, սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, Արցախի կարգավիճակին, «միջազգային հանրության» ակնկալիքներին և այլ հարցերի:


ՀՀ վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»:


ՀՀ վարչապետի ելույթից ակնհայտ է դառնում, որ նախապատրաստվում է գործընթաց, որը լրջագույն ու վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի և Արցախի քաղաքացիների անվտանգության, մարդու հիմնարար իրավունքների ապահովման և երաշխավորման հետ կապված, և ի վերջո կարող է ինքնին հանգեցնել ապահովության և խաղաղության վտանգմանը։


2020թ նոյեմբերին ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո դադարեցվեցին լայնածավալ պատերազմական գործողությունները, սակայն Ադրբեջանը պարբերաբար և բազմիցս խախտել է պայմանավորվածությունները: Մինչև այժմ այն չի վերադարձրել բոլոր գերիներին, բռնազավթել է Հայաստանի տարածքի առնվազն 41 քառ․կմ տարածքը՝ սպանելով և գերեվարելով զինծառայողների, հայտարարությամբ սահմանված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներով և սպառնալիքներով գրավել է տարածքներ (2020թ. դեկտեմբերի 12-ին Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, Դիզափայտ բարձունքը Հադրութի շրջանում, 2022թ. մարտի 24-ին Փարուխ գյուղը, որի բնակիչները լքել են գյուղը, և Քարագլուխ ռազմավարական նշանակության բարձունքը Ասկերանի շրջանում՝ վտանգելով տարածքի քաղաքացիական բնակչության անվտանգությունը), դիտավորյալ թիրախավորել քաղաքացիական բնակիչների (սպանելով 3-ի և վիրավորելով 10-ից ավելի անձի), ստեղծել է հումանիտար աղետ Արցախի բնակչության համար: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը ի վիճակի չէ լիարժեքորեն երաշխավորել Արցախի բնակիչների անվտանգությունը: Շարունակական ահաբեկչության տակ են գտնվում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, վտանգված են նրանց կյանքի, անվտանգության, սեփականության և այլ մի շարք իրավունքներ։


«Խաղաղության դարաշրջան բացելու» մասին Հայաստանի իշխանությունների կողմից արված հայտարարություններն ուղեկցվում են Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի հանդեպ շարունակվող ու անպատիժ մնացող սպառնալիքներով, ագրեսիվ գործողություններով, որոնք ուղեկցվում են պետական մակարդակով հայատյացությամբ, մշակութային հուշարձանների ոչնչացմամբ և Հայաստանի ու Արցախի պատմության ձևախեղմամբ։


Մենք, ներքոստորագրյալներս, գտնում ենք, որ այո՛, խաղաղությունը չունի այլընտրանք, սակայն չի կարող լինել իրական, արժանապատիվ և կայուն խաղաղություն, առանց իրավունքի հիման վրա անվտանգության երաշխավորման մի պետության հետ, որը հանդես է գալիս էթնիկ հայերի նկատմամբ ատելության քաղաքականությամբ, որի գործողությունները վկայում են խաղաղության օրակարգի կեղծ լինելու մասին՝ վարելով Հայաստանի պաշտպանունակությունը վերացնելու, Հայաստանին մեկուսացնելու և մշտական ագրեսիայի և սողացող անեքսիայի ենթարկելու անթաքույց քաղաքականություն:


Ադրբեջանի կառավարությունը, ոտնահարելով միջազգային իրավունքի սկզբունքները, որոնք պահանջում են վիճահարույց հարցերն ու հակամարտությունները լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, առանց ուժի կիրառման և սպառնալիքների, փորձում է Հայաստանին պարտադրել «խաղաղության պայմանագիր», սահմանազատման և սահմանագծման գործընթաց, որոնք չեն կարող համապատասխանել միջազգային իրավունքի չափանիշներին: 1969 թվականի Պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն, ուժի կիրառման հարկադրանքով ստորագրված պայմանագիրը կարող է անվավեր ճանաչվել։ Բացի այդ, ցանկացած համաձայնագիր պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետությաւն սահմանադրությանը։


Հայաստանի իշխանությունները պարտավոր են միջազգային բոլոր համապատասխան կառույցներում և բանակցությունների հարթակներում քննարկման առարկա դարձնել Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտումները, որոնք են պատերազմի սանձազերծումը, Արցախի և Հայաստանի դեմ ծավալած ագրեսիան, պատերազմական հանցագործությունները, որոնք կատարվել են Արցախի խաղաղ քաղաքացիական բնակչության և զինծառայողների նկատմամբ՝ ակնհայտ հայատյացության հիմքով:


ՀՀ իշխանությունների և միջազգային հանրության պարտավորությունն է՝ ապահովել անհրաժեշտ անվտանգային երաշխիքները և բացառել Արցախի հայության էթնիկ զտումը և բնաջնջումը, ինչն անխուսափելի է լինելու Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակով Արցախի ներառման դեպքում: Պետք է սպասել ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշմանը՝ մինչև համաձայնագրի կնքումը, այնինչ Ադրբեջանը խախտում է մինչև իսկ դրա սահմանած միջանկյալ միջոցները։


Արցախի, ինչպես և Հայաստանի անվտանգության երաշխիքները կարող են ապահովվել միջազգային իրավունքի և գործիքակազմի լիարժեք կիրառմամբ և միջազգային կառույցների մասնակցությամբ, ինչի համար Հայաստանի կառավարությունը չի ձեռնարկել բավարար գործողություններ: Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը պարտավոր է անհրաժեշտ, արդյունավետ ջանքերը գործադրելու ՀՀ քաղաքացիների, Արցախի բնակիչների իրավունքների և անվտանգության պաշտպանության համար, և ոչ թե անգործությամբ և թերի աշխատանքով անպատիժ թողնել Ադրբեջանի շարունակվող ագրեսիան։ Պահանջում ենք ՀՀ ղեկավարությունից, առաջնահերթության կարգով, անմիջապես դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ Ադրբեջանի սպառնալիքի և ագրեսիայի դեպքերով ապահովելու միջազգային պաշտպանության ու անվտանգության երաշխիքներ, իսկ ագրեսիան չվերացնելու դեպքում՝ կիրառելու սանկցիաներ։


Արցախի հանդեպ պետք է կիրառվի ՄԱԿ-ի «պաշտպանելու պարտավորության» (responsibility to protect) սկզբունքը և խաղաղության համաձայնագրի կնքումից առաջ պետք է տեղակայվի միջազգային իրավական մանդատի ներքո գործող խաղաղապահ առաքելություն՝ ապահովելու երաշխիքներ խաղաղ բնակչության համար էթնիկ բնաջնջման վտանգից միջազգային իրավունքի շրջանակներում։ Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղ համակեցության կոչեր անող միջազգային հանրությունը պետք է պատրաստ լինի հաղթահարել աշխարհաքաղաքական տարաձայնությունները՝ Արցախում համատեղ խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար։


Պահանջում ենք ՀՀ ղեկավարությունից` ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդում քննարկման առարկա դարձնել Արցախում մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի խախտումները՝ երաշխավորելու խախտումների արձանագրումն ու ապագա հնարավոր խախտումների կանխարգելումը:


Սոնա Այվազյան


Արթուր Սաքունց


Արաքս Մելքոնյան


Ստեփան Գրիգորյան


Օլեգ Դուլգարյան


Էդգար Խաչատրյան


Թամարա Գևորգյան


Լարիսա Մինասյան


Գենյա Պետրոսյան


Գայանե Աբրահամյան


Դավիթ Ամիրյան


 

Լիովին աջակցում եմ Փաշինյանի բոլոր ջանքերին. Շառլ Միշել
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel