25.11.2024
ՌԴ ՆԳՆ-ն նախատեսում է մատնահետքեր վերցնել ԵԱՏՄ մի քանի միլիոն քաղաքացիներից
prev Նախորդ նորություն

Առաջին եռամսյակում Վրաստանը զբոսաշրջությունից գրեթե 400 մլն դոլար է վաստակել

2022 թվականի մարտին միջազգային ճանապարհորդներից Վրաստանի եկամուտները կազմել են շուրջ 174,5 մլն դոլար, որը 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի 71,3 տոկոսն է, հայտնում է երկրի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության ազգային վարչությունը:


"2021 թվականի մարտի համեմատությամբ ճանապարհորդություններից ստացված եկամուտներն ավելացել են 144 924 836 ԱՄՆ դոլարով (+490,6%)", - ասված է հետազոտության մեջ:


Բացի այդ, 2022 թվականի հունվար-մարտ ամիսների տվյալներով, զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտները կազմել են 394,7 մլն դոլար, որը 2019 թվականի ցուցանիշի վերականգնումն է 68,1 տոկոսով:


Ինչ վերաբերում է կարանտինային 2021 թվականի տվյալներին, ապա 2021 թվականի հունվար-մարտի համեմատ 2022 թվականին ճանապարհորդություններից ստացված եկամուտներն ավելացել են 340,1 մլն դոլարով`ապահովելով 635,2 տոկոս աճ: