25.11.2024
Լարսը բաց է
prev Նախորդ նորություն

ՌԴ ՆԳՆ-ն նախատեսում է մատնահետքեր վերցնել ԵԱՏՄ մի քանի միլիոն քաղաքացիներից

Ռուսաստանի ՆԳՆ-ն նոր օրենքով ակնկալում է մատնահետքեր վերցնել ԵԱՏՄ-ի 3-5 միլիոն քաղաքացիներից, ինչը կբարելավի Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրացիների նկատմամբ վերահսկողության որակը, ինչպես նաև կբարելավի հանցագործությունների բացահայտումը։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՆԳՆ միգրացիայի հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Օլեգ Կադոչնիկովը։


Ռուսաստանում մատնահետքերի մասին օրենքը ընդունվել է անցյալ տարեվերջին։ Ըստ այդմ՝ այն ժամանակահատվածը, որի ընթացքում օտարերկրացիները պետք է մատնահետքեր հանձնեն, կախված է նրանց մուտքի նպատակից։ Եթե անձը Ռուսաստանի Դաշնությունում անցկացնում է ավելի քան 90 օր ոչ աշխատանքային հարցերի շուրջ, ապա նա պետք է անցնի այս ընթացակարգը մուտքի օրվանից ոչ ուշ, քան 90 օր: Աշխատանքային միգրանտները պետք է իրենց մատնահետքերը ներկայացնեն 30 օրվա ընթացքում։


«Մեր գնահատականներով՝ նոր պահանջները հնարավորություն կտան մատնահետքերի և լուսանկարահանման մասով ընդգրկել ԵԱՏՄ 3-ից 5 միլիոն քաղաքացի, ինչը զգալիորեն կբարելավի երկրում օտարերկրացիների ներկայության վերահսկողության որակը, հանցագործությունների բացահայտումը և կանխարգելիչ աշխատանքների արդյունավետությունը»,- ասել է Կադոչնիկովը։


Նրա խոսքով, անցյալ տարի մատնահետքերով օտարերկրացիներին նույնականացնելու ժամանակ հայտնաբերվել է մոտ 20 հազար մարդ, ովքեր ապրում են ուրիշների փաստաթղթերով՝ յուրաքանչյուր 50-րդը՝ մատնահետքերով: