25.11.2024
Նիկոլ Փաշինյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով
prev Նախորդ նորություն

Եվրախորհրդարանի փոխնախագահը ողջունել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն առցանց հանդիպում է ունեցել Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ, Հոունաստանի ներկայացուցիչ Դիմիտրիս Պապադիմուլիսի հետ: Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Եվրոպական խորհրդարանի հույն ներկայացուցչին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խորհրդարանի քննարկումներում իր ունեցած սկզբունքային դիրքորոշման համար։


Տիգրան Մկրտչյանն ու Դիմիտրիս Պապադիմուլիսը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման, Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության, հայ ռազմագերիների վերադարձման, հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հանդարտեցման և ադրբեջանական սադրանքների անհապաղ դադարեցման վերաբերյալ։


Եվրախորհրդարանի փոխնախագահ Դիմիտրիս Պապադիմուլիսը ողջունել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը և վերահաստատել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանին աջակցելու ԵՄ պատրաստակամությունը և վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը: