2.08.2025
Հայաստանում կորոնավիրուսից մահ չի գրանցվել
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարացվեց «Մարտի 1-ի» գործով:


Որոշումը քիչ առաջ հրապարակեց Վճռաբեկ դատարանը։ Ըստ այդմ բեկանվեց Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը՝ կապված 2008-ի իրադարձությունների հետ:


Հիշեցնենք, Փաշինյանին արդարացնելու պահանջով Վճռաբեկ դատարան էր դիմել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Այն ներկայացնելիս հաշվի էր առնվել «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռը։


VERELQ-ը հիշեցնում է, որ 2008 թվականի իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանը 2010-ին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Ավելի քան 2 տարի անց նա համաներմամբ ազատ էր արձակվել։  


 

Եվրախորհրդարանի փոխնախագահը ողջունել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան