Կանցկացվի «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով գիտաժողովը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը 2022 թ. հոկտեմբերի 10-12-ը հրավիրում է Երևանում մասնակցելու «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովին:
Զեկուցումների հիմնական ենթաբաժիններն են.
Պատմություն
Հնագիտություն
Հնամարդաբանություն
Ազգագրություն
Բանահյուսություն
Վիմագրություն
Ճարտարապետություն
Արվեստաբանություն
Մշակութաբանություն
Թանգարանագիտություն
Ժառանգության պահպանում և հանրահռչակում
Հուշարձանների պահպանություն և զբոսաշրջություն
Գիտաժողովին մասնակցելու համար մինչև հունիսի 15-ը զեկուցումների վերնագրերն ու ամփոփագրերը (300 բառ, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն) պետք է ուղարկել [email protected] հասցեին և լրացնել անհրաժեշտ ձևաթուղթը:
Կազմկոմիտեի կողմից ընտրված հայտերի մասին կտեղեկացվեն մինչև հուլիսի 15-ը: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Գիտաժողովին հնարավոր կլինի մասնակցել նաև առցանց:
Ընտրված զեկուցումները կհրատարակվեն «Պատմամշակութային ժառանգություն» ժողովածուի հերթական համարում: