22.11.2024
Հայկական և վրացական կողմերը հետևել են Բագրատաշենի անցակետում նոր կամրջի շինաշխատանքներին
prev Նախորդ նորություն

Լի Կեցյանն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանն ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Հարգելի պարոն վարչապետ,
Ձերդ գերազանցություն,


ՉԺՀ կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ սրտանց շնորհավորանքներս և լավագույն մաղթանքներս Ձեզ և ի դեմս Ձեզ՝ ՀՀ կառավարությանն ու ժողովրդին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:


Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, վերջին 30 տարիների ընթացքում չին-հայկական հարաբերություններում նկատվում է առողջ և կայուն զարգացման դինամիկա։ Երկու երկրների միջև անդադար խորանում է քաղաքական փոխվստահությունը, հիմնորեն առաջ է ընթանում գործնական համագործակցությունը տարբեր ոլորտներում, իսկ մշակութային և հումանիտար փոխանակումներն էլ ավելի սերտանում են։


Օգտվելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթից՝ հայտնում եմ պատրաստակամությունս Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, հարստացնել չին-հայկական բարեկամական հարաբերությունների օրակարգը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։


Մաղթում եմ Ձեզ աշխատանքային հաջողություններ և քաջառողջություն։ Մաղթում եմ Չինաստանին և Հայաստանին հավերժ բարեկամություն»: