Լուսագյուղ-Երասխահուն հատվածում կամրջի վնասման պատճառով գործում է այլընտրանքային ճանապարհ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը և Ամբերդ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Մ-3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածի կամրջի վնասման պատճառով ճանապարհը փակ է բեռնատարների համար՝ տեղադրվել է այլընտրանքային Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ ճանապարհ։
Դժվարանցանելի է Վերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը։
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ դիտվում է ձնախառն անձրեւ:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալների համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: