25.11.2024
Ոչինչ չի փոխվել, մեր այսօրվա խնդիրը նույնն է. Առուշ Առուշանյանը վերադառնում է
prev Նախորդ նորություն

Ի՞նչ են պայմանավորվել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում հանդիպել են Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ։


Այս մասին նախօրեին՝ մարտի 30-ին, հայտնել է ԵՄ արտաքին ծառայության մամուլի ծառայությունը։


Աղբյուրի համաձայն՝ քննարկվել են 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպման նախապատրաստման հարցեր։


Բովանդակային քննարկումների, այդ թվում՝ Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի առանձնազրույցի, ձեռք բերված պայմանավորվածությունների մշակման ընթացքում դիտարկվել է քաղաքական և անվտանգության իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերի լայն շրջանակ։ Երկու երկրների ղեկավարների և Միշելի, որը տեղի ունեցավ Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին։


Նշվում է, որ Գրիգորյանն ու Հաջիևը պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում՝ շարունակելու քննարկումները, այդ թվում՝ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին առաջնորդների հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի շուրջ։ Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն նաեւ իրենց միջեւ խաղաղության համաձայնագրի հեռանկարներին վերաբերող հարցեր։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ ապրիլի 6-ին տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։